Չինաստանի արևելքում 9 մարդ թայֆունի զոհ է դարձել
Լուսանկարը՝ ria.ru-ի
Չինաստանի արևելքում մոլեգնած «Սոուդելոր» թայֆունի զոհ է դարձել 9 մարդ, անհետ կորած են համարվում երեքը, հայտնել են չինական պաշտոնական ԶԼՄ-ները, գրում է interfax.ru-ն։
Ըստ չինական ԶԼՄ-ների, Չինաստանի արևելքում գտնվող Վենչժոու քաղաքի թաղամասերից մեկում մեկ օրում 645մմ տեղումներ են գրանցվել, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 100 տարիների ընթացքում։
Նախնական տվյալներով՝ թայֆունի հասցրած վնասը կազմում է առնվազն 40 մլն դոլար։ «Սոուդելորն» առանց էլեկտրաէներգիայի է թողել ավելի քան 2 մլն տուն։










