Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին հացադուլ է հայտարարել` վախենալով թունավորվել բանտային ուտելիքից
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին, ով մահապատժի է դատապարտվել հեղափոխությունից հետո, բանտախցում հացադուլ է հայտարարել:
Ինչպես հաղորդում է newsru.com-ը` մեջբերելով Մուրսիի փաստաբան Աբդ էլ-Մաքսուդին, նա մտավախություն ունի, որ բանտային ուտելիքը կարող է սպանել իրեն:
Նախկին նախագահը շաբաթ հրաժարվել է ուտելիքից, որն իրեն առաջարկում են բանտում: Մուրսիի խոսքով` այդ ուտելիքն իր համար անվտանգ չէ: Նա ասել է, որ եթե ուտի այն, ինչ իրեն տալիս են բանտում, կարող է մեծ «հանցագործություն տեղի ունենալ»:
Նրա փաստաբանը հավելել է, որ Եգիպտոսի նախկին նախագահը, ով շաքարախտով է հիվանդ, բազմիցս դիմել է դատարանին` խնդրելով հատուկ բուժզննում անցկացնել կամ իրեն բուժկենտրոն տեղափոխել:










