Հուսիթ ապստամբները արտակարգ դրություն են սահմանել Եմենի մայրաքաղաքում

19:32 • 09.08.15

Հուսիթ ապստամբները, ում վերահսկողության տակ է գտնվում Եմենի մայրաքաղաք Սանան, քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել: 

Ինչպես հաղորդում  է Газета.Ru-ն` Al Arabiya-ին հղումով,  արտակարգ դրությունն ուժի մեջ է մտել կիրակի գիշերը: 

Բացի այդ, հուսիթները քաղաքում նոր վերահսկիչ անցակետեր են տեղակայել: Սանայի մի շարք շրջաններում նաև բախումներ են սկսվել: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հուսիթները պայթեցրել են Եմենի ռազմաբազան: Պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել: