Սիրիայում 37 մարդ է զոհվել ԻՊ-ի դեմ պայքարում

21:18 • 09.08.15

Սիրիայի Հալեպ քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ մարտերում մրցակից խմբավորման 37  զինյալ է  զոհվել: 

Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Reuters-ին  հղումով, գիշերային բախումների ավարտին ևս 20 մարդ համարվում էր անհետ կորած: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան 23 ավիահարված է հասցրել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Սիրիայում և Իրաքում: