Սիրիայում պետք է ստեղծվի ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա և խրախուսվի քաղաքական գործընթացը. Լավրով
Ռուսաստանը ԱՄՆ-ին և նրա գործընկերներին առաջարկել է աջակցել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի ստեղծման հարցով, տեղեկացնում է Russia Today-ը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խրախուսել քաղաքական գործընթացը, որը կկանխեր Սիրիայում քաղաքացիական պատերազմի զարգացումը:
«Մեր նախագահի նախաձեռնությունը բոլորին հետաքրքրեց: Այն նախատեսում է կոալիցիայի ստեղծում այնպիսի մարդկանցից բաղկացած, որոնք արդեն կռվում են այդ հողերում և որոնց համար անընդունելի է ԻՊ-ը: Փոխանակ նրանք իրար հանդեպ հաշիվներ մաքրեն, պետք է նախ ընդհանուր սպառնալիքը հաղթահարեն, իսկ հետո պայմանավորվեն, թե ինչպես ապրել սեփական երկրում»,-ասել է նախարարը:










