ԱՄՆ-ում արջն ու իր քոթոթը կերել են ազգային արգելոցի աշխատակցին
Լուսանկարը՝ Global Look-ի
ԱՄՆ Վայոմինգ նահանգի Յելոուսթոունի ազգային արգելոցում գորշ (գրիզլի) արջը և իր քոթոթը սպանել են արգելոցի աշխատակցին, և նրան մասամբ ուտելուց հետո, հեռացել են, գրում է lenta.ru-ն։
Արգելոցի աշխատակցին սկսել են որոնել օգոստոսի 7-ին՝ նրա աշխատանքի չներկայանալուց հետո։
Նրա մարմինը գտել է արգելոցի հսկիչներից մեկը Էլեֆանտ-Բեք-Լուպ-Թրեյլ տեղանքում՝ Յելոուսթոուն լճից ոչ հեռու։
Նշվում է, որ նրա մարմնի վրայի հետքերը խոսում է այն մասին, որ նա փորձել է արջի հետ պայքարել։ Մարմնի կողքին հայտնաբերվել են արջի և նրա քոթոթի ոտնահետքեր։
Գիշատիչների զոհը դարձած աշխատակիցն արգելոցում անցկացրել էր արդեն 5 սեզոն և համարվում էր փորձառու արշավորդ։ Նրա անունը չի նշվում։
Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի։ Նրանց հասակը հասնում է մինչև 2,5 մետրի և կշռում են մինչև 650 կգ։ Նրանք հիանալի որսորդներ են: Սնվում են մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, գորտերով։










