Հալեպի հայկական ծերանոցում խաղողօրհնեքի արարողություն է տեղի ունեցել

12:46 • 10.08.15

Հալեպի հայկական ծերանոցում օգոստոսի 9-ին խաղողօրհնեքի արարողություն է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից:

 

Արարողությունը կատարել է Ս. Մաշտոց Ա քահանա Արաբաթլյանը: Հայ ծերանոցի անդամները խնամակալների ներկայությամբ մասնակցել են արարողությանը:


Հալեպի տագնապալի ծանր օրերին եկեղեցական այս արարողության ընթացքում խաղաղության մաղթանք է կատարվել: Ապա բոլոր ներկաները ստացել են իրենց հատկացված խաղողները, որը տրամադրվել էր բարերար-նվիրատուների կողմից: