Թիմ Կուկի թիկնապահությունն Apple ընկերությանն արժենում է տարեկան 700.000 դոլար. լրատվամիջոցներ

17:28 • 10.08.15

Apple, Amazon և Oracle խոշոր ընկերությունների բարձրաստիճան աշխատակիցները թիկնապահների կարիք ունեն, գրում է 3dnews.ru-ն։

 

Գրեթե բոլոր դեպքերում նրանց վարձելը գործատուի պարտականությունն է, այդ պատճառով թիկնապահները վճարվում են ընկերության կողմից։

 

Patently Apple պարբերականի աշխատակիցներն ուսումնասիրել և պարզել են, որ Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկի թիկնապահությունն ընկերությանն արժենում է տարեկան 700.000 դոլար։

 

Նա գրեթե երբեք հանրությանը չի ներկայացել թիկնապահների ուղեկցությամբ, սակայն վերջիններս նրա անվտանգությունն ապահովում են հեռվից։

 

ԱՄՆ-ում 2013-ին ամենաշատ ծախսերն ուղղվել են Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի ապահովությանը (1.6 մլն դոլար)։