Ֆերգյուսոնում բողոքի ցույցերը դադարել են տեղատարափ անձրևների պատճառով
Լուսանկարը՝ Jeff Roberson / AP-ի
Ֆերգյուսոնում (ԱՄՆ) տեղատարափ անձրևների պատճառով բողոքի ցույցերը դադարել են, գրում է lenta.ru-ն։
Բողոքի ցույցերը նվիրված էին 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի սպանության առաջին տարելիցին. Բրաունը սպանվել էր նախորդ տարի՝ սպիտակամորթ ոստիկանի կողմից։
Ցուցարարները հավաքվել են այն նույն վայրում, որտեղ սպանվել է անզեն երիտասարդը։ Տղայի հայրը 4.5 րոպե լռություն է հայտարարել ի հիշատակ որդու։ Նշենք, որ սպանված տղայի մարմինն ասֆալտին է մնացել 4.5 ժամ։
Երկինք են բաց թողնվել աղավնիներ։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ ԱՄՆ-ում շարունակում է արդի մնալ ռասայական խտրականության խնդիրը և հատկապես դրանով պայմանավորված՝ սևամորթ քաղաքացիների անհիմն պանությունները։










