Մահացել է Tert.am-ի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը` մեր Գևը

11:42 • 10.08.15

Երեկ երեկոյան ծանր հիվանդությունից մահացել է Tert.am լրատվական կայքի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը` մեր Գևը:


Գևորգ Սահակյանը Tert.am կայքի գլխավոր խմբագիրն է եղել 2011-2013թթ, նախքան այդ հիմնադրման օրվանից եղել է «Business Class» ամսագրի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Կապիտալ» օրաթերթում: 


Գևորգն առանձնանում էր բարձր պրոֆեսիոնալիզմով, լսարանին հետաքրքիր, թարմ, լրատվություն  մատուցելու կարողությամբ, սկզբունքայնությամբ, մարդկային ջերմ որակներով, բացառիկ  հայրենասիրությամբ:


Գևորգ Սահակյանը 34 տարեկան էր։


Tert.am-ի խմբագրությունը սգում է իր գործընկերոջ` պայծառ մարդու մահն ու ցավակցում Սահակյանների ընտանիքին:


Գևորգ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Վեդի քաղաքի Պուշկինի 49 հասցեում օգոստոսի 11-ին՝ ժամը 18։00-ին։ Հուղարկավորությունը տեղի կունենա նույն հասցեից օգոստոսի 12-ին՝ ժամը 13։00-ին։