Քաբուլի օդանավակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Հզոր պայթյուն է գրանցվել երկուշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին, Քաբուլի միջազգային օդանավակայանի մուտքերից մեկում:
Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չկա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աֆղանստանի մայրաքաղաքի ոստիկանապետի տեղակալը հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի մուտքի առաջին անցակետում։
Ընդամենը մի քանի օր առաջ քաղաքը պայթյունների շարք է ցնցել։










