Լուժկովն առաջարկել է պատժամիջոցների տակ հայտնված մթերքներից էլեկտրականություն ստանալ. «Известия»
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, ով այժմ ՌԴ Կալինինգրադի շրջանում գյուղատնտեսությամբ է զբաղվում, համոզված է, որ պատժամիջոցների տակ հայտնված մթերքներից կարելի է պարարտանյութ, կենսագազ և էլեկտրականություն ստանալ, գրում է «Известия»-ն:
Լուժկովը նշել է օրգանական հումքի վերամշակման կարևորությունը և օրինակ բերել Բելգորոդի շրջանում մասնագիտացված սարքը, որը թույլ է տալիս վերամշակել մթերքը՝ վերածելով կենսագազի:
«Ցանկացած օրգանական հումք կարելի է վերամշակել՝ ստանալով էլեկտրականություն»,- ասել է Լուժկովը՝ բացատրելով թե ինչպես է ինքը էլեկտրականություն ստացել:
Բացի այդ, նա բացասաբար է անդրադարձել մթերքը ոչնչացնելու գաղափարին, քանի որ հարգանքով է վերաբերում ֆերմերների աշխատանքին:
Համաձայն ՌԴ նախագահի 2015-ի հուլիսի 29-ի հրամանագրի՝ այն ապրանքները, որոնք կեղծ հավաստագրերով ներմուծվել են Եվրամիությունից՝ ենթակա են ոչնչացման։










