Մոսկվայում ավիավթարի զոհ դարձած 4 հայերից երկուսը երեխաներ են

10:25 • 10.08.15

Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 4 հայազգի զոհվածների թվում երկու երեխա կա՝ 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները։

 

Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։

 

Ինչպես Tert.am–ը տեղեկացրել էր ավելի վաղ, զոհված հայազգի մյուս երկու ուղևորներն են Լարիսա (25 տարեկան) և Պավել Մանուկյանները (26 տարեկան):

 

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել օգոստոսի  8-ին՝ ժամը 21.16-ի սահմաններում, երբ չբացահայտված հանգամանքներում բախվել էին «Սեսսնա 206» մակնիշի և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռները։ Վթարի հետևանքով զոհվել էին 2 օդաչուներն ու 7 ուղևորները։