Հռոմի պապը կոչ է արել արգելել միջուկային զենքը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների սարսափելի ռմբակոծության 70-րդ տարելիցի կապակցությամբ Սբ Պետրոսի հրապարակից դիմել է աշխարհի գերտերություններին` կոչ անելով արգելել միջուկային զենքը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, պոնտիֆիկոսի խոսքով՝ «70 տարի առաջ տեղի ունեցած ռմբակոծությունները ցույց են տալիս, թե ինչ սարսափելի հետևանքներ են տեղի ունենում, երբ մարդկությունը սխալ նպատակի համար է ծառայեցնում գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը»:
Հիրոսիմա և Նագասակի քաղաքները ռմբակոծվել են ԱՄՆ-ի ռազմական օդուժի կողմից։










