Նոր ստեղծվող Ազգային վարկանշային գործակալությունը պետք է անկախ լինի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ ստեղծվող Ազգային վարկանշային գործակալությունն անկախ լինի: Այդ մասին նա հայտնել է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ հանդիպման ընթացքում, գրում է gazeta.ru-ն:
«Հասկանում եմ, թե ինչքանով է այդ խնդիրը բարդ՝ հաշվի առնելով, որ դա պետք է լինի իսկապես անկախ գործակալություն, որը վստահություն կունենա շուկայի բոլոր մասնակիցների մոտ: Եվ միայն այդպես կարելի է կառուցել այդ վարկանշային գործակալության գործունեությունը»,- նշել է Պուտինը:
Իր հերթին, Կենտրոնական բանկի ղեկավարը պատմել է, որ բանկիրների և բիզնեսի ներկայացուցիչների հետ շփման ընթացքում մեծամասնությունը խոշոր ռուսական գործակալության ստեղծմանը կողմ է արտահայտվել:
Պուտինի խոսքով՝ միջազգային վարկանշային գործակալություններն «օբյեկտիվ» չեն։
Նոր գործակալությունը պետք է գործի մինչև 2015 թվականի ավարտը:










