ԱՄՆ-ի սուպերմարկետներից մեկում գազից 13 մարդ է թունավորվել
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Էվալոն-պարկ բնակավայրի սուպերմարկետներից մեկում գազից թունավորվել է 13 մարդ։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հաղորդել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները։
Նրանց փոխանցմամբ՝ խանութից մարդիկ տարհանվել են, երբ շենքի ցուցիչները գրանցել են օդում թունավոր գազի անթույլատրելի քանակի առկայություն։
7 մարդ հոսպիտալացվել է, մնացածին տեղում օգնություն է ցուցաբերվել։
Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են։ Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ կարող է լինել գազային զոդման աշխատանքներ իրականացնելու ընթացքում տեխնիկական անվտանգությունների խախտումը։










