Ուզբեկստանի պետական ավիաընկերությունը որոշել է կշռել ուղևորներին

16:06 • 10.08.15

Ուզբեկական ավիաուղիները հայտարարել է, որ թռիչքներից առաջ կսկսի կշռել ուղևորներին: Այդ մասին ասված է ավիափոխադրողի կայքում, հայտնում է rbc.ru-ն:

 

Ավիաընկերությունը վկայակոչում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիային, որի համաձայն ավիափոխադրողները պետք է պարբերաբար կշռեն ուղևորներին և ձեռքի ուղեբեռը:

 

Ընկերությունը նպատակ ունի որոշել ձեռքի ուղեբեռով ուղևորի միջին քաշը: Հաղորդագրությունում չի ասվում, թե ինչ կլինի, եթե ուղևորը հրաժարվի անցնել ընթացակարգը:

 

Կշռելու արդյունքների գրանցման ձևաթղթում կնշվի միայն ուղևորի կատեգորիան՝ տղամարդ, կին կամ երեխա: Ավիաընկերությունը երաշխավորել է արդյունքների գաղտնիությունը: