Սպիտակ տան աշխատակցուհին սպառնացել է սպանել զուգընկերոջը՝ կրակելով հատակին. USA Today
Սպիտակ տան 37-ամյա աշխատակցուհի Բարվետա Սինգլթերին ընտանեկան վեճի ժամանակ սպառնացել է սպանել զուգընկերոջը և կրակել զենքից, որից հետո նրան ձերբակալել են, գրում է USA Today-ը։
Նա զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ Ներկայացուցիչների պալատի հետ փոխգործակցության հարցերով հատուկ օգնականի պաշտոնը։
Ապեր Մարլբորոյում գտնվող իրենց տանը վեճի ժամանակ կինը վերցրել է զենքը և կրակել հատակին, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Նրան 75.000 դոլար գրավի դիմաց ազատ են արձակել։ Սինգլթերիի դատը նշանակված է այս տարվա սեպտեմբերին։
Նշվում է, որ նրա աշխատավարձը տարեկան կազմում է 126.250 դոլար։










