ՌԴ-ում հայտնաբերվել է ավիաաղետի հետևանքով զոհված հայերից վերջինի դին (լուսանկարներ)

10:54 • 11.08.15

Մերձմոսկովյան Իստրայի ջրամբարում հայտնաբերվել է շաբաթ օրը տեղի ունեցած ավիավթարի վերջին զոհի՝ Պարույր Մանուկյանի դին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

 

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:



«Ոչ միայն հայտնաբերվել, այլև ջրից դուրս է բերվել 28-ամյա տղամարդու մարմինը, որը բախման պահին գտնվել է ինքնաթիռում»,- ասել է Մարկինը։



Օգոստոսի 8-ի երեկոյան Իստրայի ջրամբարի օդային տարածքում բախվել են ուղղաթիռ և հիդրոինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

 

Ավիաաղետի հետևանքով զոհված բոլոր 4 հայազգի ուղևորները ՀՀ քաղաքացիներ են և Իստրայի ջրամբար էին մեկնել զոհված Պարույր Մանուկյանի ծննդյան օրը նշելու:
 

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում մանրամասնել էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան լրատվական ծառայությունից, Պավել (Պարույր) և Լարիսա Մանուկյաններն ամուսիններ են, իսկ երեխաները` 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները` նրանց զարմիկները:

 
 
Поисковая операция на месте авиакатастрофы над Истринским водохранилищем - фото 2 из 6
 
Поисковая операция на месте авиакатастрофы над Истринским водохранилищем - фото 4 из 6Поисковая операция на месте авиакатастрофы над Истринским водохранилищем - фото 3 из 6
 
Поисковая операция на месте авиакатастрофы над Истринским водохранилищем - фото 6 из 6