Սիրիայում սպանության մեղադրանքով ձերբակալվել է նախագահ Ասադի հորեղբոր որդին. լրատվամիջոցներ
Սիրիական իշխանությունները ձերբակալել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հորեղբոր որդուն, ում մեղադրում են զինվորականի սպանության համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Սուլեյման Հիլալ Ասադը ձերբակալվել է ու փոխանցվել համապատասխան մարմիններին:
Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի հաղորդմամբ՝ Սուլեյման Ասադը ձերբակալվել է Լաթաքիա քաղաքի մոտակայքում:
Հաղորդվում է, որ նախագահի հորեղբորորդին մեղադրվում է սիրիացի գնդապետ Հասան աշ-Շեյխի սպանության համար, ինչը տեղի էր ունեցել ճանապարհային միջադեպի հետևանքով սկսված վիճաբանության ընթացքում:
Միջադեպը տեղի էր ունեցել Լաթաքիայում, ինչից հետո ավելի քան 1000 մարդ էր դուրս եկել փողոց՝ ի նշան զինվորականի սպանության դեմ բողոքի։










