Ավստրալիայում 91-ամյա տղամարդուն ձերբակալել են օճառի մեջ կոկաին տեղափոխելու համար

08:47 • 11.08.15

Ավստրալիայի իշխանությունները մեղադրանք են առաջադրել 91-ամյա տղամարդուն, ում ուղեբեռում հայտնաբերվել է 4,5 կիլոգրամ կոկաինով օճառի 27 փաթեթ, գրում է gazeta.ru-ն:

 

Նա ձերբակալվել է Սիդնեյի օդանավակայանում՝ հնդկական Նյու Դելիից ժամանելուց հետո: Դատը կկայանա օգոստոսի 11-ին: Տղամարդուն սպառնում է ցմահ ազատազրկում՝ թմրանյութերի կոմերցիոն խմբաքանակի տեղափոխման հոդվածով:

 

Պաշտոնյաները նախազգուշացրել են, որ գործող նարկոսինդիկատներին ակամայից օգնողները կարող են բախվել քրեական պատժի:

 

«Եթե ձեզ խնդրել են տեղափոխել մի բան մեկ այլ մարդու անունից, համոզվեք, որ դուք հստակ գիտեք փաթեթի պարունակությունը»,- ընդգծել են Ավստրալիայի սահմանապահ ծառայությունում:

 

Դեռևս չի հստակեցվում, թե արդյոք թոշակառուն հանցագործների զոհ է դարձել, թե թմրանյութերի տեղափոխումը եղել է նրա սեփական նախաձեռնությունը: