ԻՊ-ի զինյալները Բրիտանիայում են և պատրաստ են հարձակում իրականացնել. The Mirror

14:18 • 11.08.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ահաբեկիչներն այժմ Մեծ Բրիտանիայում են և պատրաստ են ցանկացած պահի հարձակում գործել։ Այդ մասին հայտարարել են ջիհադականները, գրում է The Mirror-ը:

 

Խմբավորման համար կռվողներից մեկը նշել է, որ պոտենցիալ թիրախներից մեկն այս կիրակի Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն են, որին մասնակցելու է նաև Մեծ Բրիտանիայի թագուհին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ բրիտանացի ջիհադականները ծրագրում են պայթեցնել թագուհուն հաջորդ հանգստյան օրերին անցկացվելիք միջոցառման ժամանակ:

 

Կարծիք կա, որ խմբավորումը նոր ռազմավարություն է ընտրել՝ կոչ անելով բրիտանացի ջիհադականներին հարձակումներ իրականացնել հայրենիքում՝ Իրաք կամ Սիրիա ճանապարհորդելու փոխարեն:

 

Թերթը գրում է, որ մտահոգիչ տեղեկություններ կան, որ ԻՊ-ի մոտ 7 անդամ այժմ Մեծ Բրիտանիայում է և պատրաստ է հարձակում իրականացնել:

 

Sky News-ը հայտնել է, որ կապվել է ահաբեկիչներից մեկի հետ, ով պատասխանատու է նրանց մարզելու համար: Նա հաստատել է, որ մարզումների նպատակն է եղել օգնել իրականացնել հարձակումը: