Կանադայում հնարավոր է պատժեն ահաբեկիչների կողմից վերահսկվող երկրներ այցելողներին
Կանադայի քաղաքացիների համար քրեորեն պատժելի արարք կարող է դառնալ ծայրահեղական խմբավորումների կողմից վերահսկվող ցանկացած երկիր այցելությունը, տեղեկացնում է ТАСС-ը:
Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
«Այս դեպքում մենք խոսում ենք աշխարհի ամենավտանգավոր երկրների մասին, որտեղ օրինական իշխանությունը բացակայում է, և բնակչության շրջանում բռնություն է տիրում»,- ասել է նա:
Հարփերը նաև հավելել է, որ բացառություններ կարող են արվել միայն դիվանագետների, լրագրողների և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների համար:
Քաղաքական գործիչը խոստացել է նաև գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ իրականացնել` հոկտեմբերի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում:
Նախընտրական արշավը Կանադայում մեկնարկել է օգոստոսի 2-ից:










