Չինաստանում երկգլխանի թունավոր կոբրա են հայտնաբերել (տեսանյութ)
Օձաբուծությամբ զբաղվող չինացին, ով հայտնի է Հունագ անունով, երկրի հարավային Յուլինի քաղաքի իր ֆերմայում երկգլխանի կոբրա է հայտնաբերել 10 օր առաջ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` չինացու խոսքով` արտասովոր սողունը դեռ ապրում ու մեծանում է, թեև ոչ ուտում է, ոչ խմում:
Օձի երկրորդ գլուխն աճում է օձի մարմնի երեք քառորդ մասից և կարող է ինքնուրույն շարժվել: Իրականում, երկու գլուխն էլ իրենց առանձին ուղեղներն ունեն, ինչի պատճառով հաճախ տարբեր ուղղություններով են փորձում շարժվել:
Լինում են դեպքեր, երբ երկգլխանի օձը հարձակվում է ինքն իր վրա, և անգամ գլուխները փորձում են կուլ տալ մեկը մյուսին: Օձին տեղափոխել են կենդանաբանական այգի` հույս ունենալով, որ այն երկար կապրի:










