«Դոմոդեդովո» օդանավակայանի զուգարանում նորածնի մարմին է հայտնաբերվել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի զուգարանում նորածին երեխայի մարմին է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
«Երկրորդ հարկում գտնվող կանանց զուգարանում երեխայի դի է հայտնաբերվել: Ոստիկանությունը ձերբակալել է Տյումենի բնակիչ, 1991 թվականի ծնված կնոջ: Նա ժամանել էր Ռոստովից և պետք է թռչեր Տյումեն: Նախնական տվյալներով՝ դա նրա երեխան է եղել»,- նշել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ երեխայի մարմինը հայտնաբերել է հավաքարարը: Երեխայի ենթադրյալ մայրը ձերբակալվել է, փաստի առնչությամբ հետագա գործողությունները հանձնարարվել են քննչական մարմիններին:










