Հունաստանը և վարկատուները համաձայնության են եկել երկրին 85 մլրդ եվրո տրամադրելու շուրջ. Reuters
Հունաստանը և միջազգային վարկատուները համաձայնեցրել են երկրին 85 միլիարդ եվրոյի օգնության եռամյա փաթեթի հատկացումը:
Հատկացվող գումարից հունական բանկերն անմիջապես կստանան 10 միլիարդ եվրո՝ կապիտալիզացիայի համար: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարարությունում աղբյուրը:
Ակնկալվում էր, որ Եվրահանձնաժողովի և Արժույթի միջազգային հիմնադրամի օգնության փաթեթը կարող է կազմել մինչև 86 միլիարդ եվրո, սակայն մինչ այժմ այդ տեղեկատվությունը չէր հաստատվել։
Գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ հունական բանկերը կապիտալիզացիայի կենթարկվեն մինչև տարվա վերջ:










