Իրանը կարող է ապահովել գազի տարանցումը Քաթարից Եվրոպա. իրանցի պաշտոնյա

13:07 • 11.08.15

Իրանը Թուրքիա քաթարական գազի փոխադրում իրականացնելու պատրաստակամություն է հայտնել, որտեղից վառելիքը կմատակարարվի եվրոպական շուկաներ: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է երկրի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մոհսեն Ջալալպուրը։

 

«Եթե Իրանը կարողանա համաձայնության հասնել Քաթարի և Թուրքիայի հետ, Իրանը և Թուրքիան հսկայական օգուտ կստանան գազի տարանցումից»,- ասել է Ջալալպուրը։

 

Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը հավելել է, որ այժմ համաձայնագրի ձեռքբերմանը խանգարում են «մի քանի քաղաքական հարցեր», սակայն Ջալալպուրը դրանց մոտալուտ լուծման հույս է հայտնել:

 

Իրանական PressTV հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը նաև պատրաստ է Թուրքիայի տարածքով իրականացնել սեփական գազի մատակարարումները Եվրոպա: Որոշ եվրոպական ընկերություններ, մասնավորապես՝ Nabucco-ն և Swiss EGL-ն, մինչ արևմտյան պատժամիջոցների սահմանումն արդեն երկխոսություն էին վարում իրանական իշխանությունների հետ, այժմ ընկերությունները պատրաստվում են վերսկսել բանակցությունները։

 

Ադրբեջանը նույնպես հանդես է եկել իրանական գազը Տրանսանատոլիական գազամուղով (TANAP) Եվրոպա մատակարարելու նախաձեռնությամբ, հաղորդել է հեռուստաալիքը: