Իրանի արտգործնախարար Զարիֆը հետաձգել է իր այցը Թուրքիա. Reuters
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հետաձգել է իր այցը Թուրքիա: Այդ մասին Reuters գործակալությունը տեղեկացել է Թուրքիայի արտգործնախարարությունում իր աղբյուրից։
Թե ինչ պատճառով և որքան ժամանակով է հետաձգվել այցը՝ տեղեկություն չի տրամադրվել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի արտգործնախարարը կժամանի Թուրքիայի մայրաքաղաք՝ տարածաշրջանի երկրներով իր շրջագայության շրջանակում, և կհանդիպի մի շարք պաշտոնյաների հետ՝ տարբեր հարցեր, այդ թվում՝ Սիրիայի ճգնաժամը քննարկելու համար:










