Ջեբ Բուշն ԻՊ-ի ստեղծման համար մեղադրել է Հիլարի Քլինթոնին
ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածու, հանրապետական Ջեբ Բուշն իր մրցակցուհուն՝ Հիլարի Քլինթոնին, մեղադրել է «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծման համար, տեղեկացնում է Associated Press-ը։
«ԻՊ-ը ստեղծվել է այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները հեռացավ Մերձավոր Արևելքից և անտեսեց սպառնալիքը: Իսկ որտե՞ղ էր պետքարտուղար Քլինթոնը»,- հարցրել է Բուշը:
Նրա խոսքով՝ հենց Քլինթոնի պատճառով է այսօր երկրին և ողջ աշխարհին
«համաշխարհային ջիհադ» սպառնում:










