Անոմալ շոգ եղանակը 32 մարդու կյանք է խլել Ճապոնիայում

10:23 • 11.08.15

Վերջին շրջանում Ճապոնիայի տարածքի մեծ մասում հաստատված անոմալ շոգ եղանակը 32 մարդու մահվան պատճառ է դարձել, հայտնում է korrespondent.net-ը` հավելելով, որ շոգի պատճառով հոսպիտալացվել է 11.2 հազար մարդ:

 

Երկրի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ զոհերը գրանցվել են օգոստոսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում: Նշվում է, որ զոհերի ու հոսպիտալացվածների մեծ մասը Տոկիոյի բնակիչներ են:

 

Հայտնի է, որ անցած շաբաթվա ընթացքում մի շարք պրեֆեկտուրաներում օդի ջերմաստիճանը հասել է +38 աստիճանի: