Երևանում ապամոնտաժվում են ապօրինի գովազդային ցուցանակները

15:47 • 11.08.15

Մայրաքաղաքի վարչական շրջաններում  շարունակվում են շենք-շինություններին տեղադրված  ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և ՀՀ լեզվի պետական տեսչության հետ համագործակցության արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է թվով 241 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ:
 

Իրավախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ: Նշենք նաև, որ մայրաքաղաքում գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից տեղադրված ապօրինի գովազդային վահանակներ չեն հայտնաբերվել: