Ուկրաինան արգելել է Ռուսաստանում հրատարակված 38 գրքերի մուտքը երկիր
Ուկրաինայի մաքսային ծառայությունը հրապարակել է Ռուսաստանում հրատարակված 38 գրքերից բաղկացած ցանկ, որոնց մուտքը երկիր արգելվում է, գրում է BBC News-ը։
Գրքերի ցանկում տեղ են գտել՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի, հեռուստա և ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյի, գրող Էդուարդ Լիմոնովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական և տնտեսագետ Սերգեյ Գլազևի հեղինակած գրքերը։
Այս և այլ գրքերի համար արգելք սահմանելու խնդրանքով այս տարվա հուլիսի կեսերին հանդես էր եկել Ուկրաինայի հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեն։
Օգոստոսի սկզբին Մաքսային ծառայությունը հաստատել է խնդրանքը։










