Սանկտ Պետերբուրգում ռեկորդային 250 կիլոգրամ հաշիշ են առգրավել

12:59 • 12.08.15

Ռուս իրավապահները Սանկտ Պետերբուրգում առգրավել են 250 կգ հաշիշ, ինչը հաշիշի առգրավված վերջին ամենամեծ խմբաքանակներից մեկն է, գրում է interfax.ru-ն։

 

Բացի թմրանյութից հայտնաբերվել են նաև մի շարք զենքեր։ Առգրավման գործընթացն իրականացվել է Սանկտ Պետերբուրգի թմրանյութերի շրջանառության վերահսկողության ծառայության կողմից։

 

«Հանցավոր խմբավորման կազմակերպիչը ձերբակալված է»,-հայտնել են  թմրանյութերի շրջանառության վերահսկողության ծառայությունից։

 

Ծառայությունից հայտնել են նաև, որ երկար ամիսներ տևած օպերտիվ աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել պարզել թմրանյութերի մատակարարի ինքնությունը, ով մեծ քանակության սինթետիկ թմրանյութեր, կոկաին և հաշիշ էր տրամադրում։ Նշվում է, որ մատակարարը Լենինգրադի մարզից է։