Քերին կասկածում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարդում են իր նամակները

13:06 • 12.08.15

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին միանգամայն հավանական է համարում այն, որ Ռուսաստանի Դաշնության ու Չինաստանի հետախուզական ծառայությունները մուտք ունեն դեպի իր էլեկտրոնային փոստն ու կարդում են նամակները:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում պաշտոնյան ընդգծել է, որ «թեև ինքն այս հարցի շուրջ հստակ տեղեկություն չունի, այնուհանդերձ նամակների ընթերցումը հավանական է համարում»:


«Եվ քանի որ ես միշտ զգոն եմ ու հիշում եմ այդ հավանականության մասին, ուստի նամակներս գրելիս ուշադիր եմ»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

 


Քերին նաև հավելել է, որ մի շարք պետություններ, որոնց շարքում են ՌԴ-ն և Չինաստանը, ներգրավված են ԱՄՆ-ի պետական շահերին վնասող կիբերհարձակումների իրականցման մեջ: