Բրիտանիայում կինը մասամբ կուրացել է մոծակի խայթոցից
Մեծ Բրիտանիայում բնակվող կինը մասամբ կորցրել է տեսողությունը մոծակի խայթոցի հետևանքով, գրում է Discovery-ն։
Բժիշկներն անմիջապես չեն կարողացել հասկանալ, թե ինչ է պատահել 60-ամյա հիվանդի հետ։ Նա դիմել է բժիշկներին՝ գանգատվելով, որ գնալով կորցնում է իր տեսողությունը, ընդ որում նրա աջ աչքն ավելի վատ էր տեսնում, քան ձախը։
Նրան բժշկական քննության ենթարկելու վրա մոտ մեկ շաբաթ է անցել։ Ի վերջո պարզվել է, որ կինը չիկունգունյա տենդով է վարակվել Կարիբյան ծովում անցկացրած արձակուրդներից վերադառնալուց հետո։ Կնոջ մոտ տեսողության հետ խնդիրներ են առաջացել մոծակի խայթոցից հետո։










