Չինաստանում թայֆունը 26 մարդու մահվան պատճառ է դարձել (տեսանյութ)
Չինաստանի արևելյան հատվածը գրոհած «Սոուդելոր» թայֆունը 26 մարդու կյանք է խլել, ևս 7 մարդ համարվում է անհետ կորած:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, Ֆուցզյան նահանգում տարհանվել է մոտ 514.000 մարդ, ավերվել է 7.000-ից ավելի տուն և 112.000 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք։
Ըստ նախնական տվյալների՝ թայֆունի հասցրած տնտեսական վնասը գնահատվել է 1.5 մլրդ դոլար:










