Հիլարի Քլինթոնը ՀԴԲ-ի քննիչներին է փոխանցել իր փոստային նամակագրությունը

09:05 • 12.08.15

ԱՄՆ նախկին պետքարտուղար, 2016թ. ընտրություններում նախագահի պաշտոնի հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի պարունակությունը փոխանցվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ ՀԴԲ-ի քննիչներին, ովքեր իրականացնում են նրա անձնական էլեկտրոնային փոստի անվտանգության ստուգումը, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով CNN-ին։

 

ՀԴԲ-ին են տրամադրվել նաև հիշողության քարտեր, որոնք պարունակում են Քլինթոնի էլեկտրոնային ուղերձները, երբ նա գլխավորել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը։

 

Այդ ուղերձներից ոմանք, հնարավոր է, գաղտնի տեղեկություն են պարունակում։

 

Քլինթոնի էլեկտրոնային փոստի պարունակությունը փոխանցել է նրա փաստաբան Դևիդ Քենդելը։