Կոնգրեսը պետք է մերժի Իրանի հետ համաձայնությունը. Ջեբ Բուշ

10:08 • 12.08.15

Կոնգրեսը պետք է մերժի Իրանի հետ համաձայնությունը, որով չեղարկվում են երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի կրտսեր եղբայր, հանրապետական քաղաքական գործիչ Ջեբ Բուշը, գրում է ТАСС-ը:

 

Նա հանդես է եկել Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանում իր առաջին արտաքին քաղաքական ելույթով՝ 2016 թվականին նախատեսված նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու ընտրվելու համար պայքարի մեջ մտնելուց հետո:

 

«Մենք պետք է կանգնեցնենք Իրանի հետ գործարքը: Եթե Կոնգրեսը դա չանի, ապա տվյալ խնդիրը կընկնի նոր նախագահի վրա: Եթե ես զբաղեցնեմ ԱՄՆ նախագահի պաշտոնը, իմ պլանների մեջ կլինի անմիջապես սկսել այդ գործընթացը»,- ընդգծել է Բուշը: