Հանրապետության տարածքում չորս վրաերթ է տեղի ունեցել

11:34 • 12.08.15

 


Օգոստոսի 11-ին հանրապետության տարածքում չորս վրաերթ է տեղի ունեցել, որից երկուսը մայրաքաղաք Երևանում։ Վրաերթերի հետևանքով չորս մարդ է հոսպիտալացվել, այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը։


Այսպես, օգոստոսի 11-ին, ժամը 1.30-ին, Երևանի  Վրացական փողոցի թիվ 21 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
 

Նույն օրը՝ ժամը 12.45-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:


Օգոստոսի 11-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2112»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Գավառի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:


Նույն օրը՝ ժամը 15.40-ի սահմաններում, անհայտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան քաղաքի  Թումանյան փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց հետադարձ ընթացքի ժամանակ վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: