Ուկրաինայի կառավարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կընդունի. Յացենյուկ
Լուսանկարը՝ Reuters-ի
Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է այսօր հավանության արժանացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնված փաթեթը, որի մասին հայտնել է վարչապետ Արսենի Յացենյուկը, գրում է korrespondent.net-ը։
«Երեկվանից Ռուսաստանի Դաշնության դեմ սկսել է գործել ԱՄՆ-ի կառավարության ընդունած պատժամիջոցների ընդլայնված փաթեթը: Այդ իսկ պատճառով այսօր կառավարությունն ընդլայնված պատժամիջոցների երկրորդ փաթեթը կընդունի և կուղարկի այն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քննարկմանը», - ասել է վարչապետը:
Նախօրեին Ուկրաինայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Վալերի Չալին հայտնել էր, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ընդլայնված պատժամիջոցներն արդեն ուժի մեջ են մտել։










