Ջուլիան Ասանժին առաջադրված 4 մեղադրանքներից 3-ը կարող են հանվել

12:52 • 12.08.15

Շվեդիայի իշխանությունները հաջորդ շաբաթ կարող են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժից հանել սեռական բնույթի հանցագործություններ կատարելուն առնչվող մեղադրանքների մի մասը: Այդ մասին հայտնել են Շվեդիայի քննչական մարմինները, գրում է РИА Новости-ն:

 

Ասանժին ներկայացված չորս մեղադրանքներից երեքի վաղեմության հինգամյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, այդ պատճառով դրանք կհավեն, Times թերթին հայտնել են շվեդ քննիչները:

 

Շվեդիայի իշխանությունները մարտին հայտարարել են Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժին հարցաքննելու մտադրության մասին: Կասկածյալը վերջին երեք տարիներին թաքնվում է Էկվադորի դեսպանատանը: Սակայն դեսպանատան հաղորդագրության համաձայնԱսանժի գործի առնչությամբ Շվեդիայի ներկայացուցիչները չեն այցելել դեսպանատուն։