Սիրիայի մի քանի բնակավայրերում հրադադարի ռեժիմ է հայտարարվել

08:46 • 12.08.15

Լուսանկարը՝ unocha.org-ի

 

Սիրիայի Զաբադանի քաղաքում և շիական 2 գյուղում 2 օրով հրադադարի ռեժիմ է հայտարարվել կանոնավոր բանակի, ապստամբների և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչների միջև, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։

 

Աղբյուրները հայտնում են, որ բանակցություններ են տարվում երկրի այլ բնակավայրերում հրադադարի ռեժիմի հաստատման մասին։

 

Ապստամբների կողմից բանակցությունների են ուղարկվել «Ալ-Կաիդա» խմբավորմանը մոտ «Ան-Նուսրայի ճակատ» կազմակերպության անդամները։