WWF France-ի ղեկավարը անհետ կորել է ծովում

00:24 • 12.08.15

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ֆրանսիական ստորաբաժանման՝  WWF France-ի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Ժերման անհետ կորել է ծով սուզվելու ընթացքում: Այդ մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում, գրում է РИА Нововсти-ն:

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիական Պոլինեզիայում շաբաթ օրը և մինչև հիմա Ժերմայի մարմնի որոնումները ոչ մի արդյունք չեն տվել:

«Օվկիանոսները չափազանց շատ սիրող Ֆիլիպը պարզապես շրջակա միջավայրի համար պայքարող չէր: Նա խորը մարդ էր՝ նվիրված իր համոզմունքներին, ով մտադիր հաջորդ սերունդներին կենդանի երկրագունդ փոխանցել», ասված է հիմնադրամի հաղորդագրությունում:

1952 թվականին ծնված Ֆիլիպ Ժերման գլխավորել է WWF France-ը երկուսուկես տարի: Բնության պաշտպանության աշխատանքին նա նվիրել է իր կյանքի մեծ մասը՝ սկսած 1970-ական թվականներից: