Ջեսիկա Ալբայի ստարտափը գնահատվել է 1,7 մլրդ դոլար

15:07 • 14.08.15

Մանկական ապրանքների վաճառքի էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում գործող ստարտափը, որի համահիմնադիրը դերասանուհի Ջեսիկա Ալբան է, 100 միլիոն դոլար է ստացել ներդրումների նոր փուլում, ինչն ավելացրել է դրա արժեքը մինչև 1,7 միլիարդ դոլար, գրում է gazeta.ru-ն։

 

Հոլիվուդյան աստղը 2011 թվականին հիմնել է ոչ թունավոր նյութերից մանկական ապրանքների, ինչպիսիք են ատամի մածուկը և տակդիրները, վաճառքի համար նախատեսված կայք այն ծնողների համար, ովքեր հետաքրքրվում են, թե ինչ նյութեր են օգտագործվում իրենց երեխաների համար ապրանքների արտադրության ժամանակ: