Charlie Hebdo-ն հրապարակել է անհետացած մալայզիական ինքնաթիռի ծաղրանկարը
Լուսանկարը՝ paraskhnio.gr-ի
Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը հրապարակել է 2014թ. մարտին անհետացած մալայզիական Boeing ինքնաթիռի մնացորդների ծաղրանկարը, ինչը բարկացրել է օդանավում գտնված մարդկանց հարազատներին, գրում է Газета-ն։
Օդանավի բորտուղեկցորդի 18-ամյա դուստր Մաիրա Էլիզաբեթը ծաղրանկարն անվանել է «հիմար և վանող»։
«Դա գեղեցիկ չէ ամսագրի կողմից, քանի որ դա վիրավորում է մեզ բոլորիս»,- ասել է աղջիկը։
39-ամյա Քելևինը, ով միայնակ է դաստիարակում 2 երեխաներին՝ կնոջ անհետանալուց հետո, նույնպես վրդովված է կատարվածից։ Նրա կարծիքով՝ ֆրանսիական ամսագրի ընթերցողները «չեն հասկանում՝ ինչ է նշանակում, երբ ընտանիքի անդամներն անհետ կորում են»։
Հիշեցնենք, որ հունվարին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակում էր իրականացվել, որի ընթացքում 12 մարդ էր սպանվել, այդ թվում՝ ամսագրի 8 աշխատակից։ Ահաբեկիչներն այդ կերպ ցանկացել էին վրեժ լուծել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների համար։










