Չինաստանում մետրոյի նոր կառուցվող կայարանն ամբողջությամբ փլուզվել է (տեսանյութ)

12:06 • 14.08.15

Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգի Դունգուան քաղաքում նոր կառուցվող մետրոյի կայարանն անցել է գետնի տակ։

 

Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, փլուզման պահը նկարահանվել է։

 

Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ նախնական փլուզումը տեղի էր ունեցել երեկոյան։ Սակայն երբ շինարարները վերսկսել էին աշխատանքները, կառույցները վերջնականապես անցել են գետնի տակ։

 

Արտակարգ վիճակի հետևանքով զոհվել է առնվազն մեկ աշխատակից։

 

Տեղական իշխանությունների տվյալներով՝ փլուզման ընդհանուր տարածքը կազմել է 300 քառակուսի մետր։ Դեպքի հարակից շրջաններից տարհանվել է 200 մարդ։