Դոնալդ Թրամփն «իրեն վիրավորող» հազարավոր դոմեններ է գնել

15:40 • 14.08.15

ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Trump Organization-ի անունից հազարավոր դոմեններ է գնել, որոնք կարող են վիրավորել իր ընկերությունները, ապրանքները և հենց իրեն, գրում է gazeta.ru-ն:

 

Թրամփի գնած դոմենների թվում են TrumpIsFired.com-ը, IHateTrumpVodka.com-ը, ImBeingSuedByTheDonald.com-ը և NoMoreTrump.com-ը։

 

Ընդհանուր առմամբ, միլիարդատերը գնել է 3.153 վիրավորական վեբ-հասցե: Ընդ որում՝ դրանցից ոչ բոլորի վրա կան գործող կայքեր, բայց Trump Organization-ում կարծում են, որ վիրավորական անունները կարող են վնասել Թրամփի բիզնեսին։