Գալուստ Սահակյանը պարգևատրել է Վարդգես Մահտեսյանին

14:27 • 14.08.15


 

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի հայկական կրոնական խմբի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ պարգևը նրան տրվել է հայ-կիպրական միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաեւ Կիպրոսի հայ համայնքի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:
 

ՀՀ ԱԺ նախագահը Վարդգես Մահտեսյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հայանպաստ գործունեության մեջ: