Թուրքիայում «Իսլամական պետության» հետ կապերի համար կասկածվող 10 մարդ է ձերբակալվել

12:49 • 14.08.15

Թուրքիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, իրավապահները նշել են, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլում։

 

Ձերբակալվածների մոտից առգրավվել է 5 ատրճանակ, երկու հրացան, մեծ քանակությամբ զինամթերք ու փաստաթղթեր։ Ներկայում ոստիկանությունը հարցաքննում է ձերբակալվածներին։

 

Հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել նաև Անկարայում, Ադանայում և Իզմիրում։