Քրդերի ու թուրքերի միջև հերթական բախումն է գրանցվել. կան վիրավորներ

14:04 • 14.08.15

Քրդերի և թուրք ոստիկանների միջև հերթական բախումն է տեղի ունեցել Թուրքիայի Նուսայբին շրջանում։

 

Մոտ 20 օր շարունակ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի կողմից փակված փողոցում առավոտյան ոստիկանական հատուկ ջոկատները գործողություն են սկսել։

 

Քուրդ զինյալները կրակ են բացել նրանց ուղղությամբ, ինչին էլ պատասխանել են ոստիկաններն ու փոխհրաձգությունը բավական ժամանակ շարունակվել է։

 

Ավելի ուշ քրդերը հեռակառավարմամբ պայթուցիկ սարք  են գործի դրել, ինչի հետևանքով թուրքական ոստիկանության զրահապատ ավտոմեքենան վնասվել է, երկու ոստիկան վիրավորվել է։

 

Դրանից հետո ոստիկանությունը գործողություն է սկսել նաև այլ վայրերում, ստուգվել է այլ փողոցներում պայթուցիկների առկայության հավանականությունը։

 

Շրջանում իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ։